«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.06.2017 | 00:58

ՈՒստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով` աստվածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։ Դրա համար էլ նրանց, ինչպես անխոս մանուկների, դատաստանի փոխարեն ծաղրուծանակ արիր։ Եվ որովհետև նրանք ծաղրուծանակի սաստից չխրատվեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկվեն։


Իմաստություն Սողոմոնի 12. 23-26

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ